Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ /տեսանյութ/

29.07.2017



  Կոտայքի մարզպետարանը, մարզի քաղաքային և գյուղական բոլոր համայնքների աշխատակազմերը, մարզային և համայնքային ենթակայության տարբեր կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, ինչպես նաև մասնավոր ընկերություններն ու մարզի անհատ բնակիչները հուլիսի 29-ին մասնակցել են ՀՀ Կառավարության կողմից իրականացվող <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում կազմակերպված համապետական 2-րդ շաբաթօրյակին:
 Շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպական աշխատանքները մարզում համակարգել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի համապատասխան կարգադրությամբ ձևավորված մարզային հանձնաժողովը:
  <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական շաբաթօրյակի ընթացքում սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել ինչպես հանրապետական, մարզային և համայնքային ճանապարհահատվածներին հարող տարածքներում, այնպես էլ քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքներում, պատմա-մշակութային ու հանրային կարևորություն ունեցող այլ վայրերում:
 Գործընթացի շրջանակներում աշխատանքներ են տարվել քարտեզագրված աղբավայրերի վերացման ուղղությամբ.արդյունքում վերացվել են թվով 10 աղբավայրեր:
 Հավելենք, որ ողջ օրվա ընթացքում գործել է <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային հանձնաժողովի՝ (0223) 2-73-01 թեժ-գիծ հեռախոսահամարը և Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջաններում ողջ օրվա ընթացքում աշխատել են մարզպետարանի պաշտոնատար անձինք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36