Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/տեսանյութ/

12.07.2017



   Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն աշխատանքային այցով եղել է մարզի Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Քանաքեռավան, Քասախ, Առինջ, Նոր Երզնկա, Արզական, Սոլակ և Լեռնանիստ համայնքներում:
  ՀՀ Կառավարության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով հիշյալ համայնքների հրատապ խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները դիտարկելու, ինչպես նաև բնակիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով կազմակերպված այցելությունների ընթացքում մարզի ղեկավարն ընդգծել է համայնքային գործընթացներն արդյունավետ կերպով կազմակերպելու և արդիական չափանիշներին համապատասխանող համայնքներ կերտելու կարևորությունները:
  Մարզպետը փաստել է, որ ՀՀ Կառավարության աջակցությամբ համայնքային տարբեր ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերը նպաստում են համայնքների շարունակական զարգացմանն ու առաջընթացին, ինչպես նաև բնակչության կենսապայմանների բարելավմանը:
  Եղվարդ համայնքում Կոտայքի մարզպետին ներկայացվել են տեղի գեղագիտական կենտրոնի, իսկ Քանաքեռավան համայնքում՝ մշակույթի տան վերանորոգման աշխատանքների կազմակերպման մանրամասները և հաստատությունների արդիականացմանն ուղղված ծրագրային առաջնահերթությունները:
  Մարզի Նոր Երզնկա և Առինջ համայնքներում Կոտայքի մարզպետը հետևել է իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին, զրուցել համայնքների բնակիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու պատասխանել բարձրացված մի շարք հարցերի:
  Կոտայքի մարզպետը եղել է նաև Քասախ համայնքի նորակառույց թաղամասում, որտեղ իրականացվում են գազիֆիկացման աշխատանքներ: Թաղամասի բնակիչների հետ քննարկվել են նաև համայնքային կարևորություն ունեցող մի շարք խնդիրներ և նախանշվել վերջիններիս լուծման հնարավորությունները:
  Մարզկենտրոն Հրազդանում այս պահին կատարվում են բարձրահարկ շենքերի վերելակների վերանորոգման աշխատանքներ: Այս աշխատանքների իրականացումը համայնքի համար ունի կարևոր նշանակություն, որը մարզի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում հավաստել են նաև տեղի բնակչները:
  Չարենցավան համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումը ևս մաս է կազմել մարզի հրատապ ծրագրերին: Մարզպետ Կ. Գուլոյանը եղել է համապատասխան շենքերում, զրուցել քաղաքի բնակիչների հետ՝ անդրադարձ կատարելով քաղաքի զարգացման հեռանկարային ծրագրերին:
 Կոտայքի մարզպետը շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ ունեցած զրույցներում կարևորել է որակյալ աշխատանք ապահովելու հանգամանքը և նշել, որ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության կողմից այդ ուղղությամբ իրականացվելու են պարբերական դիտարկումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-21 15:13:37