Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
05.07.2017

Ջերմորեն շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առիթով:
Հուլիսի 5-ի խորհուրդն ու իմաստը, դերն ու նշանակությունը առանցքային կարևորություն ունեն հայ ժողովրդի պատմության նշանակալի էջերի շարքում և դրական ազդակներ են հաղորդում մեր երկրի ապագայի կերտմանը միտված ամենատարբեր նախաձեռնություններին:
Սահմանադրությունը հզոր խթան է զարգացած, ժողովրդավարական արժեքներ կրող և անընդհատ առաջընթաց ապրող հասարակության ձևավորման համար:
Հատկանշական է, որ այս ինքնատիպ տոնի հետ է համադրվում նաև պետական խորհրդանիշների օրը և առավել արտահայտիչ դարձնում հայրենի պետականության հանդեպ մեր համազգային հարգանքն ու նվիրումը:
Տոնական այս օրվա շրջանակներում ևս պետք է ցանկանանք, որ մեր հայրենիքում բացառապես գերակայեն խաղաղությունը, հաջողություններն ու ձեռքբերումները:
Հարգանքով
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ