Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԸ

04.07.2017

    ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
 Մարզի ղեկավարը և դեսպանը համատեղ քննարկել են Ղազախստանի Հանրապետության վարչատարածքային միավորների ու Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի միջև հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարել փոխգործակցության հնարավոր ոլորտներին և ուղղություններին:
 Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը ներկայացրել է մարզի հիմնական առանձնահատկությունները, տնտեսության զարգացման հեռանկարներն ու ծրագրերը:
  Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը եղել է նաև Ծաղկաձորի քաղաքապետարանում, <<Մուլտի գրուպ սթոուն>> քարերի վերամշակման, ինչպես նաև <<Վիլ Ֆուդ>> պահածոների արտադրության գործարաններում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18