Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՄԱՐԶԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

01.07.2017

    ՀՀ Կառավարության կողմից իրականացվող <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ 2017 թվականի հուլիսի 1-ին կազմակերպվել է մարզային հերթական շաբաթօրյակը, որին մանսկացել են մարզի բոլոր քաղաքային և գյուղական համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ բնակիչները:
  Կոտայքի մարզում կայացած շաբաթօրյակի աշխատանքները համակարգել է ՀՀ Կոտայքի մարզպետի կարգադրությամբ ձևավորված համապատասխան հանձնաժողովը:
  Հանձնաժողովի կողմից մարզի բոլոր տարածաշրջաններում նշանակվել են պատասխանատուներ, ովքեր տեղերում ապահովել են սանիտարական մաքրման գործընթացի պատշաճ իրականացումը և ըստ անհրաժեշտության ցուցաբերել են համակողմանի աջակցություն:
  Մարզային հանձնաժողովի փոխանցմամբ նմանատիպ նախաձեռնությունները մարզում կրելու են շարունակական բնույթ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22