Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
29.06.2017

Հարգարժա′ն զորակոչիկներ
Շնորհավորում եմ 2017 թվականի ամառային զորակոչի կապակցությամբ և բարեմաղթում, որ Ձեր զինվորական ծառայությունն ընթանա բացառապես դրական զարգացումներով:
Թո՛ղ որ, հայոց բանակում ծառայելու տարիները դառնան Ձեր կյանքի նշանակալի փուլերից մեկն ու իրենց ուսանելի ներկայությամբ մշտապես ուղեկցեն Ձեզ:
Վստահ եմ, որ քաջ գիտակցում եք հայրենիքի պաշտպանության գործին անվերապահորեն մասնակցելու բոլոր կարևորություններն ու հավատարիմ եք մնալու հայ զինվորի հաղթական նկարագրին:
Մեր երկրում ներկայումս ընթանում է բանակաշինության գործընթացին նորովի արդյունավետություն հաղորդելու քաղաքականություն և բոլորս պետք է նպաստենք <<Ազգ-բանակ>> խորագիրն ունեցող բացառիկ գաղափարի կայացմանն ու կատարելագործմանը:
Կրկին շնորհավորում եմ և մաղթում հաջողություններ զինվորական ծառայության ողջ ընթացքում:
Հարգանքներով
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ