Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ/տեսանյութ/

28.06.2017



    Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից Կոտայքի մարզի համայնքներում առկա հրատապ խնդիրների լուծման համար հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքներ:
  Մարզի ղեկավարը Նոր Հաճնում ծանոթացել է համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների ընթացքին, զրուցել շինարարական կազմակերպության պատասխանատուների և բնակիչների հետ: Քաղաքի հանրակացարանային մասնաշենքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Կ. Գուլոյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում լուծումներ տալ նաև նրանց կողմից բարձրացված որոշակի սոցիալ-կենցաղային խնդիրների ևս:
  Այնուհետև այցելությունը շարունակվել է Բյուրեղավան համայնքում, որտեղ Կոտայքի մարզպետին ներկայացվել են քաղաքի համար կարևորագույն նշանակություն ունեցող մշակույթի կենտրոնում ընթացող շինարարական աշխատանքների հիմնական մանրամասները և գործընթացի կազմակերպման ուղղությունները:
 Աշխատանքային այցի շրջանակներում Կ. Գուլոյանը եղել է նաև Աբովյան քաղաքում, հետևել համայնքի արտաքին ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքների ընթացքին, համայնքի ղեկավարի և բնակիչների հետ համատեղ քննարկել համայնքային ենթակառուցվածքների շարունակական բարելավմանը միտված մի շարք ծրագրային առաջնահերթություններ:
  Ակունք և Ձորաղբյուր համայնքներում Կոտայքի մարզպետին ներկայացվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի հիմնանորոգման ծրագրերով նախատեսված գործընթացների ծավալները: Այս համայնքներում ևս Կ. Գուլոյանը հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, պատասխանել նրանց կողմից բարձրացվող հարցերին:
  Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերանագորումը ևս ընդգրկվել է մարզի հրատապ ծրագրերի ցանկում. այստեղ մարզի ղեկավարը կարևորել է ուսումնական հաստատությունը ժամանակակի պահանջներին համապատասխանող մարզասրահով համալրելու անհրաժեշտությունը և շինարարության պատասխանատուների հետ քննարկել կազմակերպական մի շարք մանրամասներ: Ջրվեժ և Ակունք համայնքներում մարզի ղեկավարը հանդիպել է նաև միջնակարգ դպրոցների մանկավարժների հետ:
  Այցելության վերջին կանգառը եղել է Գառնի համայնքը: Այստեղ Կոտայքի մարզետը ծանոթացել է Գառնիի առողջության կենտրոնի շենքի հիմնանորոգման ընթացքին, ինչպես նաև հաստատության պատասխանատուների ու շինարարների հետ համատեղ քննարկել առողջապահական ընկերության շարունակական արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
 Ամփոփելով այցելության արդյունքները՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ընթացքում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը իր շնորհակալությունն է հայտնել ՀՀ Կառավարությանը մարզին պարբերաբար աջակցելու համար և ընդգծել, որ այս ծրագրի շրջանականերում ՀՀ Կառավարության կողմից հատկացվել է շուրջ 550 մլն դրամ մարզի 18 համայնքների առավել հրատապ խնդիրների լուծման նպատակով:
 Մարզպետը կարևորել է նաև ընթացող շինարարական աշխատանքները որակյալ և սահմանված ժամկետներում իրականացնելու հանգամանքն ու համապատասխան հանձնարարականներ է տվել մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22