Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
21.06.2017

Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ հասարակության համար կարևորագույն նշանակություն ունեցող Ձեր առաքելությունը մշտապես ընթանա հաջողություններով:
Տոնական շնորհավորանքներին զուգահեռ անհրաժեշտ է դարձյալ ընդգծել բուժաշխատողների կողմից իրականացվող գործառույթների բոլոր նշանակալի դրսևորումները, որոնք բացառապես միտված են մեր ազգաբնակչության առողջության պահպանմանը և արժանի են ամենայն հարգանքի:
Բուժաշխատողի մասնագիտական տոնի շրջանակներում ևս պետք է փաստենք, որ մեր երկրում իրականացվող քաղաքականության արդյունքում ներկայումս նոր որակ և նոր մոտեցումներ են հաղորդվում առողջապահության ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանը:
Թո՛ղ որ, համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված բարեփոխումները նորովի լիցքեր հաղորդեն նաև բուժաշխատողների գործունեությանը և նպաստեն որակյալ ու պատշաճ բուժսպասարկման ապահովմանը:
Կրկին շնորհավորելով՝ ցանկանում եմ, որ առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցների առօրյան նշանավորվի դրական զարգացումներով, ձեռքբերումներով և Ձեզ մշտապես ուղեկցեն անձնական ու աշխատանքային հաջողությունները:
Հարգանքներով
Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ