Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
01.06.2017

Սիրելի՛ երեխաներ
Ամենաջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ:
Ցանկանում եմ, որ Ձեր ժպտադեմ հայացքներից երբեք չպակասեն մանկական անհոգությունն ու շրջապատված լինեք միմիայն դրական զգացողություններով:
Թո՛ղ որ, մշտապես իրականություն դառնան Ձեր ամենաբարի նպատակներն ու երազանքները և Ձեր մանկությունն ընթանա խաղաղության ու բարության մթնոլորտում:
Դուք մեր հայրենիքի վաղվա քաղաքացիներն եք և վստահ եղեք, որ մեր երկրում արվում է առավելագույնը Ձեր ապագան լավագույնս կերտելու, մրցունակ գիտելիքներով և պատշաճ դաստիարակությամբ օժտված նորօրյա սերունդ ձևավորելու համար:
Թանկագի՛ն երեխաներ
Կրկին շնորհավորում եմ տոնական օրվա կապակցությանբ և բարեմաղթում, որ Ձեզ մշտապես ուղեկցեն առողջությունը, հաջողություններն ու երջանկությունը՝ բերկրանքի բազում պահեր պարգևելով յուրաքանչյուրիդ:
Հարգանքներով՝
Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ