Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
28.05.2017

Հարգարժա՛ն հայրենակիցներ
Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ:
Մայիսի 28-ի նշանակալի խորհուրդը յուրօրինակ կերպով հավաստում է, որ ազատությունն ու անկախությունը հայ ժողովրդի համար բոլոր ժամանակներում եղել են բացառիկ արժեքներ և զարդարել մեր պատմության փառապանծ էջերը:
Հայոց պետության բարձրարժեք գաղափարը խորհրդանշող այս օրվա առիթով պետք է կրկին վերագնահատենք պատմական բոլոր ձեռքբերումներն ու ցանկանանք, որ մեր հայրենիքի ապագան այսուհետ ևս նշանավորվի նորովի հաջողություններով:
Տոնական այս օրվա շրջանակներում անհրաժեշտ է կրկին միասնաբար փաստել հայրենի պետականության հանդեպ մեր ունեցած անվերապահ նվիրումը և մաղթել, որ Հայաստանի Հանրապետության հաստատուն ուղեկիցները լինեն խաղաղությունն ու դրական զարգացումները:
Հարգանքով`
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ