Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԴԻՏԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ/տեսանյութ/

27.05.2017



    ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դ.Լոքյանն ու Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել են Նոր Հաճն, Բյուրեղավան և Աբովյան համայնքներ, տեղում ծանոթացել իրականացվող շաբաթօրյակի կազմակերպական աշխատանքների ընթացքին:
    Նոր Հաճն համայնքի ղեկավար Գ. Մաթևոսյանը ներկայացրել է օրվա ընթացքում համայնքում կատարված սանիտարական մաքրման աշխատանքների ուղղությունները, համայնքի բնակիների ակտիվ ու շահագրգիռ մասնակցության ցուցանիշները, ինչպես նաև անդրադարձ կատարել այդ աշխատանքները շարունակական դարձնելուն միտված համայնքային նախաձեռնություններին:
  Բյուրեղավան համայնքի ղեկավար Հ. Բալասյանը տեղեկատվություն է տրամադրել <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում համայնքում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ և ընդգծել աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ մշակված առաջնահերթությունները:
  Աբովյան համայնքի ղեկավար Վ. Գևորգյանն անդրադարձ է կատարել քաղաքում ողջ օրվա ընթացքում կատարված շաբաթօրյակի ծրագրային և նպատակային շեշտադրումներին, ինչպես նաև համայնքի տարբեր հատվածներում իրականացված մաքրման աշխատանքների կազմակերպման ընթացակարգերին:
 ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դ.Լոքյանն ու Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը կարևորել են <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում մարզում շարունակական աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունը, որի ուղղությամբ Կոտայքի մարզպետի կողմից մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումներին տրվել են համապատասխան հանձնարարկաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18