Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

<<ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ>> ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

27.05.2017

    <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում մայիսի 27-ին Կոտայքի մարզում կազմակերպվել է միասնական շաբաթօրյակ:
  Մարզում շաբաթօրյակի աշխատանքները պատշաճ կերպով իրականացնելու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի համապատասխան որոշմամբ ձևավորվել է մարզային հանձնաժողով՝ մարզպետարանի պաշտոնատար անձանց, մարզի համայնքների, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարների ներգրավմամբ:
  Մարզի ղեկավարի կողմից մարզային հանձնաժողովին հանձնարարվել է ապահովել գործընթացի համակողմանի նախապատրաստումն, ինչպես նաև արդյունավետ իրականացումը:
  Հարկ է նշել, որ միասնական շաբաթօրյակին իրենց մասնակցությունն են ունեցել մարզի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ բնակիչները:
  Կոտայքի մարզպետի կողմից մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջաններում նշանակվել են համակարգող պատասխանատուներ, իսկ ողջ օրվա ընթացքում մարզպետարանում գործելու է տեղեկատու-հեռախոսահամար (0223)2-73-01,որի միջոցով ապահովվելու է մարզային շաբաթօրյակի վերաբերյալ պահանջվող ամբողջական տեղեկությունների հրատապ տրամադրումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57