Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ» ԵՎ «ՎԵՐՋԻՆ ԴԱՍ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

26.05.2017

                            Սիրելի՛ շրջանավարտներ,

      Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ յուրաքանչյուր դպրոցականի քաղաքացիական գիտակացության և նրա հոգևոր կերպարի ձևավորման գործընթացում կարևոր դեր ունեցող ամենաուսանելի՝ «Վերջին զանգ» և «Վերջին դաս» միջոցառումների կապակցությամբ և մաղթում այս օրվա ոգուն համահունչ, բարձր տրամադրություն: Հուսով եմ, որ ուսումնառության տարիների ավարտը և հասուն կյանքի շեմ մուտք գործելու սկիզբն ազդարարող Տոնական զանգի խորհրդավոր ղողանջները մշտապես վառ կմնան ձեր բոլորի հիշողության մեջ:
 Թանկագի՛ն շրջանավարտնե՛ր,
    Դուք ինքնուրույն կյանքի շեմին եք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ մեր երկիրն ընթանում է զարգացման նոր ճանապարհով և վստահաբար իր արժանի տեղը գրավում աշխարհի քաղաքակիրթ հասարակությունների ընտանիքում:     Հուսով եմ, որ ձեր սերունդը հավատարիմ կմնա մեր հայրենապաշտ նախնիների սրբազան պատգամներին և արժանապատվությամբ կիրականացնի իրեն վերապահված առաքելությունը ու ակնառու ներդրում կունենա մեր ազգի և պետության գալիք հաղթանակներում: Կարևորելով կայուն գիտելիքներով և վեհ ու վսեմ արժեքներով օժտված սերնդի դերը բարեկեցիկ հասարակության կերտման գործում՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում բարի երթ:
    Թո՜ ղ իրականություն դառնան ձեր բոլոր իղձերն ու նվիրական երազանքները:

                              Հարգանքով՝
                                                                              Կոտայքի մարզպետ  Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57