Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ» ԵՎ «ՎԵՐՋԻՆ ԴԱՍ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
26.05.2017

Սիրելի՛ շրջանավարտներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ յուրաքանչյուր դպրոցականի քաղաքացիական գիտակացության և նրա հոգևոր կերպարի ձևավորման գործընթացում կարևոր դեր ունեցող ամենաուսանելի՝ «Վերջին զանգ» և «Վերջին դաս» միջոցառումների կապակցությամբ և մաղթում այս օրվա ոգուն համահունչ, բարձր տրամադրություն: Հուսով եմ, որ ուսումնառության տարիների ավարտը և հասուն կյանքի շեմ մուտք գործելու սկիզբն ազդարարող Տոնական զանգի խորհրդավոր ղողանջները մշտապես վառ կմնան ձեր բոլորի հիշողության մեջ:
Թանկագի՛ն շրջանավարտնե՛ր,
Դուք ինքնուրույն կյանքի շեմին եք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ մեր երկիրն ընթանում է զարգացման նոր ճանապարհով և վստահաբար իր արժանի տեղը գրավում աշխարհի քաղաքակիրթ հասարակությունների ընտանիքում: Հուսով եմ, որ ձեր սերունդը հավատարիմ կմնա մեր հայրենապաշտ նախնիների սրբազան պատգամներին և արժանապատվությամբ կիրականացնի իրեն վերապահված առաքելությունը ու ակնառու ներդրում կունենա մեր ազգի և պետության գալիք հաղթանակներում: Կարևորելով կայուն գիտելիքներով և վեհ ու վսեմ արժեքներով օժտված սերնդի դերը բարեկեցիկ հասարակության կերտման գործում՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում բարի երթ:
Թո՜ ղ իրականություն դառնան ձեր բոլոր իղձերն ու նվիրական երազանքները:
Հարգանքով՝
Կոտայքի մարզպետ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ