Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է <<ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ>> ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆԸ/տեսանյութ/

26.05.2017



   ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց և Նոր Հաճն համայնքի ղեկավար Գ. Մաթևոսյանի ուղեկցությամբ մասնակցել է Նոր Հաճնի ավագ դպրոցի կողմից կազմակերպված <<Վերջին զանգ>> հանդիսությանը:
 Մարզի ղեկավարը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություններ ու ձեռքբերումներ՝ իրենց ապագա ծրագրերում:
 Նոր Հաճն քաղաքի մշակույթի կենտրոնում կազմակերպված տոնական միջոցառումն ուղեկցվել է օրվա խորհրդին բնորոշ գեղարվեստական կատարումներով, որոնց շրջանակներում կրթօջախի սաներն իրենց երախտագիտությունն են արտահայտել հարազատ դպրոցի և սիրելի ուսուցիչների նկատմամբ:
 Հավելենք, որ մայիսի 25-ին մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում կազմակերպվել են <<Վերջին զանգ>> և <<Վերջին դաս>> խորագրով միջոցառումներ, որոնց մասնակցել են մարզպետարանի ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33