Նորություններ
Լրահոս
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ <<ԶՎԱՐԹՆՈՑ>> ՀԱՅ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ
19.05.2017

Կոտայքի մարզպետարանում կազմակերպված ընդունելության շրջանակներում պարգևներ են հանձնվել <<Զվարթնոց>> հայ երգի 2016-2017 թվականների մրցույթ-փառատոնում Կոտայքի մարզից հաղթող ճանաչված աշակերտներին:
Մրցանակների արժանացած լավագույն սաներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի շնորհավորանքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը և վերջիններիս հանձնել համապատասխան պատվոգրեր ու դիպլոմներ:
Մարզպետարանում կայացած ընդունելությանը մասնակցել են նաև <<Զվարթնոց վերածննդի>> հիմնադրամի հիմնադիր նախագահ Ս. Բաղդասարյանը, կազմակերպչական մասի տնօրեն Ք. Ղազարյանը, մարզի համայնքների ղեկավարներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, մանկավարժներ և ծնողներ:
Ստորև ներկայացվում են Կոտայքի մարզի մրցանակակիրների տվյալները.
<<Դասական երգ>>
1-ին տարիքային խումբ
1-ին մրցանակ
Լեռնանիստ - Նարինե Մաթևոսյան – 13տ
2-րդ մրցանակ
Չարենցավանի Ա. Խաչատրյան անվան երաժշտական դպրոց - Կարեն Դավիթյան – 10տ
Չարենցավանի Ա. Խաչատրյան անվան երաժշտական - Նարե Սայադյան – 11տ
2-րդ տարիքային խումբ
1-ին մրցանակ
Գառնիի մշ. Տուն - Նավասարդ Հակոբյան – 18տ
2-րդ մրցանակ
Չարենցավանի Ա. Խաչատրյան անվան երաժշտական դպրոց - Անուշ Սարգսյան – 17տ
<<Ժողովրդական երգ>>
1-ին տարիքային խումբ
1-ին մրցանակ
Լեռնանիստ - Գայանե Հարությունյան – 11տ
Աբովյանի Ն. Վանյանի անվ. թ. 5 հմ/դ - Մարիաննա Նազիկյան – 12տ
2-րդ մրցանակ
Աբովյան – Գոռ Գրիգորյան – 11տ
3-րդ մրցանակ
Լեռնանիստ - Վարդուհի Գրիգորյան – 12տ
2-րդ տարիքային խումբ
2-րդ մրցանակ
Լեռնանիստ - Արամ Օհանյան – 13տ
3-րդ մրցանակ
Լեռնանիստ - Մարինե Դիլավյան – 16տ
<<Էստրադա>> ժանր
1-ին տարիքային խումբ
1-ին մրցանակ
Լեռնանիստ -Լուսինե Սևիյան – 10տ