Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
09.05.2017

Հարգարժա′ն հայրենակիցներ
Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ու անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով:
Այս կարևորագույն օրը յուրօրինակ կերպով է արտահայտում հայոց պատմության հաղթական դրվագներն ու այդ բոլոր հաղթանակները կերտող հերոսների բացառիկ նկարագիրը:
Մայիսյան այս օրերին ողջ հայությունը դարձյալ ամենայն հարգանքի խոսքեր է հղում Հայրենական մեծ պատերազմին մասնակցած մեր հայրենակիցներին, բոլորս կրկին վերապրում ենք Շուշիի ազատագրման բերկրանքը և փառաբանում 25 տարի առաջ այդ բերկրանքը պարգևած հայորդիների բացառիկ սխրագործությունները:
Մայիսի 9-ի նշանակալի խորհրդով պետք է անսահման փառքի արժանացնենք նաև մերօրյա այն հերոսներին, ովքեր այս պահին ամուր ու անխախտ են պահում մեր հայրենիքի սահմանները և համայն աշխարհին ապացուցում հայ ազգի հերոսական ոգու հարատևությունը:
Տոնական ջերմ բարեմաղթանքներով կրկին շնորհավորում եմ և ցանկանում, որ մեր հայրենիքի ապագան կառուցվի նոր հաղթանակների ու խաղաղության համադրությամբ:
Հարգանքներով
Կոտայքի մարզպետ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ