Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
01.05.2017

Շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ աշխատանքային բազում հաջողություններն ու ձեռքբերումներն ուղեկցեն մեր բոլոր հայրենակիցներին:
Աշխատանքի և աշխատող մարդու նկատմամբ հարգանքը հայ ազգին բնորոշ ինքնատիպ առանձնահատկություններից է, որը պարբերաբար նշանավորվում է նոր դրսևորումներով:
Մայիսի 1-ի տոնական շնորհավորանքներին զուգահեռ մաղթում եմ, որ աշխատասիրության ուրույն որակներ ունեցող մեր ժողովրդի առօրյայում մշտապես գերակայեն դրական զարգացումները:
Թո՛ղ որ, աշխատանքի նկատմամբ ունեցած բոլոր պատկերացումներն այսուհետ ևս ամբողջանան արդիական մտածողության բաղադրիչներով՝ նպաստելով աշխատանքային հարաբերությունների առավել կատարելագործմանը:
Դարձյալ շնորհավորում եմ և բարեմաղթում գործնական բոլոր նպատակների, ծրագրերի ու նախաձեռնությունների արդյունավետ իրականացում:
Հարգանքներով
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ