Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը հանդիպել է «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության պատասխանատուների հետ
12.04.2017
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հանդիպում է ունեցել «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության պատասխանատուների հետ: ՀՀ Կառավարության 30.03.2017թ.համապատասխան որոշմամբ հիշյալ ընկերությանը թույլատրվել է Կոտայքի մարզի Մեղրաձոր և Հրազդան համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում վերականգնվող էներգիայի (քամու) կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության ծրագրի իրականացման նպատակով կատարել համապատասխան ուսումնասիրություններ:
Ընկերության Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Բասմա Բենթահերը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ Կառավարության հիշյալ որոշման շրջանակներում նախատեսվող գործառույթների իրականացման ընթացքն ու ծրագրի ամբողջական իրագործման տարբեր փուլերի մանրամասները:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացումը Կոտայքի մարզում և վերջինիս իրագործման ընթացքում բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել:
Մարզի ղեկավարի կողմից համապատասխան հանձնարարականներ են տրվել մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին՝ ներդրումային ծրագրի իրականացման փուլերում պատշաճ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: