Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ/տեսանյութ/
07.04.2017
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ մարզի Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի և Նաիրիի ծննդատներում կազմակերպվել է շնորհավորական ձեռնարկ:
Մարզի ղեկավարի շնորհավորանքն ու բարեմաղթանքները փոխանցելու նպատակով հիշյալ առողջապահական հաստատություններ են այցելել մարզպետի օգնական Հ. Ադամյանը և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վ. Ոսկանյանը:
Մարզպետարանի պաշտոնատար անձինք զրուցել են ապրիլի 7-ին և նախորդող օրերին լույս աշխարհ եկած նորածինների մայրերի հետ, շնորհավորել են նրանց՝փոքրիկներին մաղթելով առողջություն: Մարզպետարանի ներկայացուցիչները փոխանցել են նաև վերջիններիս ընտանիքներին մշտապես աջակցելու՝ Կոտայքի մարզպետի պատրաստակամությունը: