Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.04.2017

Ամենաբարի մաղթանքներով ու լավագույն ցանկություններով շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Ապրիլի 7-ի խորհուրդն ու նշանակությունն ինքնատիպ հնարավորություն են ընձեռում հերթական անգամ գնահատանքի և մեծարանքի խոսքեր ուղղելու հայ մայրերին՝ դարձյալ ընդգծելով նրանց բացառիկ առաքելության բոլոր դրսևորումները:
Հայ մայրերը մշտապես եղել են մեր ազգի հարատևման, համազգային ձեռքբերումների, հայ տեսակի հերոսական նկարագրի կերտման հիմնական առանցքը, որի մասին վկայում են հայոց պատմության ամենատարբեր փուլերն ու կարևորագույն իրողությունները:
Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում նաև հայ ազգի համար հերոսներ ծնած մեր մայրերին, ովքեր հպարտորեն պետք է կրեն իրենց բարձրարժեք կարգավիճակը՝ արժանանալով բոլորիս մեծագույն հարգանքին:
Մայրության ու գեղեցկության ուրույն բնորոշումները կրող և բնության վերազարթոնքն ազդարարող այս օրվա առիթով կրկին շնորհավորում եմ, մաղթում հաջողություններ:
Հարգանքներով՝ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ