Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կայացել է Կոտայքի մարզի խորհրդի հերթական նիստը

21.03.2017

        Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
    Մարզխորհրդի նիստի օրակարգային առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը տեղեկատվություն է ներկայացրել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին:
    Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանն անդրադարձ է կատարել մարզում գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատարստության ընթացքին և առաջիկա անելիքներին:
    Մարզխորհրդի նիստի շրջանակներում քննարկվել են նաև մարզում քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համակարգին վերաբերող մի շարք հարցեր, որոնք ներկայացրել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Մանուկյանը:
    Ամփոփելով մարզի խորհրդի նիստի աշխատանքները՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը ընդգծել է օրակարգում ներառված հարցերի կարևորությունը և առաջարկել վերջիններիս ուղղությամբ պահանջվող գործառույթների պատշաճ իրականացման համար համայնքներում կազմակերպել հետևողական աշխատանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07