Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացմանը միտված սեմինար-խորհրդակցություն Կոտայքի մարզում

20.03.2017

        Մարզի գյուղատնտեսության ոլորտը բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրելու, բնագավառում շարունակական զարգացումներ ապահովելու և մարզի գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով Կոտայքի մարզում կազմակերպվել է սեմինար խորհրդակցություն:
    Հիշյալ սեմինար-խորհրդակցությունը մաս է կազմել ՀՀ Վարչապետ Կ. Կարապետյանի Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականների շրջանակներում և նպատակ է ունեցել մարզի գյուղատնտեսության բնագավառի լավագույն մասնագետների հետ համատեղ քննարկել ոլորտում նոր մոտեցումներ կիրառելու ու նորովի արդյունքներ գրանցելու հնարավորությունները:
    <<Գյուղատնտեսության կարևոր մասնագիտությունների` բուսաբուծության, անասնաբուծության, ագորբիզնեսի կառավարում, տնտեսագիտության և պտղաբուծության զարգացումը մարզում>> թեմայով խորհրդատվական դասընթացների համար մարզ են հրավիրվել Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչ` դոցենտ-գ.գ.թ. Հայկ Ղազարյանը, Բուսաբուծության ամբիոնի դոցենտ-գ.գ.թ. Ռադիկ Նազարյանը, Ծննդագիտության ամբիոնի դոցենտ-գ.գ.թ. Վրեժ Խոցանյանը և Պտղաբուծության ամբիոնի դոցենտ-գ.գ.թ. Արա Հովհաննիսյանը:
    Մասնագետներն իրենց դասախոսություններում համոզմունք են հայտնել, որ ժամանակակից գյուղատնտեսության առաջընթացի կարևորագույն լուծումներից մեկը համարվում է համայնքներում որակյալ մասնագետներով ապահովածությունը և վերջինս էլ միտված է նաև ոլորտում ներկայումս իրականացվող պետական քաղաքականությունը:
    ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանն իր խոսքում ընդգծել է, որ նմանատիպ հանդիպումները դրական են անդրադառնում գյուղատնտեության հետագա զարգացման, գյուղատնտեսական մթերքների արտադրւթյան ավելացման, ինչպես նաև գյուղատնտեսության կենսամակարդակի բարձրացման վրա:
    Զեկուցումներից հետո տեղի է ունեցել հարց ու պատասխան և մտքերի փոխանակություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 17:18:20