Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.03.2017

Ամենաջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Կանանց տոնի կապակցությամբ և ցանկանում, որ գարնան սկիզբն ու վերազարթոնքն ազդարարող այս ինքնատիպ օրվա ողջ խորհրդավորությունը մշտապես ուղեկցի Ձեզ` նոր ու դրական լիցքեր հաղորդելով յուրաքանչյուրիդ առօրյային:
Թո'ղ որ, իրականություն դառնան հայ կանանց բոլոր նպատակները և նրանց մշտապես ուղեկցեն բերկրանքն ու անսահման երջանկությունը:
Մեր ժողովրդի պատմության բոլոր փուլերում հայ կնոջ կերպարը եղել է ամենաբացառիկը և ներկայումս էլ նորովի իմաստավորում է հաղորդվել այդ առանձնահատուկ նկարագրին:
Կանանց այս հիասքանչ տոնի նշանակալի խորհուրդն ու կարևորությունը մեկտեղած` դարձյալ պետք է ընդգծենք հայ կնոջ յուրօրինակ ու առանցքային մասնակցությունն ինչպես մեր ընտանիքների ամրության, այնպես էլ հասարակական կյանքի ամենատարբեր բնագավառներում հաստատուն հաջողություններ գրանցելու ասպարեզներում:
Կրկին շնորհավորում եմ տոնական օրվա առիթով և մաղթում ամենայն բարիք:
Հարգանքներով՝ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ