Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

05.03.2017


        Մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում մարտի 5-ին Ծաղկաձորում կազմակերպվել է մարզամշակութային տոնախմբություն մարզի քաղաքային և գյուղական համայնքների պատվիրակությունների, մարզադպրոցների սաների, հանրակրթական դպրոցների աշակերտների, մշակութային խմբերի մասնակցությամբ:
    Նախապես ձևավորված համապատասխան տարածքներում կազմակերպվել են հետաքրքիր մշակութային ու մարզական մրցույթներ` ձնեքանդակ, դահուկավազք, լեռնադահուկ, պարանի ձգում, բազկամարտ, կշռաքարի բարձրացում:
    Միջոցառման ողջ ընթացքում հանդիսատեսին ու մրցույթների մասնակիցներին ուրախ տրամադրություն են պարգևել մարզի տարբեր համայնքները ներկայացնող պարային համույթները, երգիչները, երաժշտական ու արվեստի դպրոցների լավագույն սաները: Մրցույթներն անցկացրել և արդյունքներն ամփոփել են մրցավարական հանձնախմբերը:
    Տոնախմբության մասնակիցներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի խոսքն է փոխանցել և սահմանված հավաստագրերով, գավաթներով ու մեդալներով համապատասխան պարգևատրումներ է կատարել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
    Մարզամշակութային միջոցառմանը լավագույնս մասնակցած համայնքները և կազմակերպություններն արժանացել են շնորհակալագրերի` Հրազդան, Ծաղկաձոր, Բյուրեղավան, Լեռնանիստ, Գառնի, Մեղրաձոր, Ալափարս, Արզական, Սոլակ համայնքները, Քաղսիի միջնակարգ դպրոցը, Բյուրեղավանի մարզադպրոցը, Հրազդանի երիտասարդական մարզամշակութային կենտրոնը, Ծաղկաձորի լեռնադահուկային մարզաձևերի մարզադպրոցը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36