Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

24.02.2017

        ՀՀ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցել են ավելի քան 30 բնակիչներ մարզի տարբեր բնակավայրերից:
    Ընդունելության շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը լսել է վերջիններիս կողմից բարձրացված տարաբնույթ հարցերը, որոնք հիմնականում վերաբերվել են զբաղվածության, բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներին:
    Հարկ է նշել, որ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի մեծամասնությունն իրենց հրատապ լուծումներն են ստացել ընդունելության ընթացքում:
    Քաղաքացիների կողմից բարձրացված մի շարք հարցերին պարզաբանումներ և պահանջվող լուծումներ տալու ուղղությամբ մարզի ղեկավարի կողմից մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներին տրվել են համապատասխան հանձնարարություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36