Նորություններ
Լրահոս
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
21.02.2017
Փետրվարի 18-ին Կոտայքի մարզում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Ըստ համապատասխան ժամանակացույցի առաջինը կայացել է <<Մաթեմատիկա>> առարկայի օլիմպիադան, որին մասնակցել են 215 աշակերտներ:
Ընդհանուր առմամբ 16 առարկաներից դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցելու են տարածքային փուլում անցողիկ միավորներ հավաքած շուրջ 950 աշակերտներ:
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլի մեկնարկի կապակցությամբ մասնակից աշակերտներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի խոսքն է փոխանցել ՀՀ Կոտայքի մարզպետի օգնական Հ. Ադամյանը:
Հարկ է նշել նաև, որ <<Գիրք նվիրելու>> օրվա կապակցությամբ աշակերտներին տրվել են Կոտայքի մարզը ներկայացնող բանաստեղծ Միսաք Հովենցի <<Մենավոր կղզի>> բանաստեղծությունների ժողովածուն: