Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
28.01.2017

Ջերմորեն շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ:
Այսօր տոնում ենք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 25-ամյա հոբելյանը և վստահաբար ու հպարտորեն փաստում, որ հայոց բանակն անցել է փառապանծ ճանապարհով՝ մշտապես ապացուցելով իր հզորությունը, անսասանությունն ու մարտական բարձր պատրաստվածությունը:
Տոնական այս կարևորագույն օրվա կապակցությամբ դարձյալ պետք է փաստենք մեր բանակի ստեղծման, կայացման ու կատարելագործման բոլոր փուլերի բացառիկ կարևորությունները՝ հատկապես ընդգծելով ՀՀ Զինված ուժերի նորօրյա ձեռքբերումներն ու սխրագործությունները:
Այս օրը հաստատապես համարվում է մեր հայրենիքի պատմության ամենանշանակալի և բացառիկ օրերից մեկը, որը դարձավ այդ նույն պատմության նոր հաղթանակների հիմնական գրավականն ու երաշխավորը:
Հայոց բանակի զինվորը մշտապես ապացուցել և ապացուցում է իր հայրենասիրությունն ու ազգասիրությունը, ողջ աշխարհին ներակայանում իր հայրենանվեր կեցվածքով:
Դարձյալ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի 25-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ և ցանկանում, որ մեր բանակի պատմության էջերում գրանցվեն բացառապես դրական զարգացումներ՝ ի նպաստ մեր հայրենիքում խաղաղության ամրապնդմանը:
Հարգանքներով Կ. ԳՈՒԼՈՅԱՆ