Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
10.01.2017

Հարգարժա′ն զորակոչիկներ
Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից շնորհավորում եմ ձմեռային զորակոչի կապակցությամբ:
Ցանկանում եմ, որ պատվով ու հպարտությամբ կրեք հայոց բանակի զինվորը լինելու կարգավիճակը և ծառայության ողջ ժամանակահատվածում հավատարիմ մնաք այդ վեհ առաքելությանը:
Թո՛ղ որ, հայրենիքին ծառայելու ամենապատասխանատու տարիները Ձեզ համար դառնան կյանքի լավագույն ուղենիշներ և հայրենասիրության նորովի լիցքեր պարգևեն բոլորիդ:
Դուք ծառայության եք անցնում այնպիսի բանակում, որը մեր հայրենիքի նորօրյա պատմության բոլոր փուլերում ապացուցել է իր հզորությունը, անսասանությունն ու մարտունակությունը:
Բարեմաղթում եմ, որ հայ զինվորի անվեհեր ու խիզախ նկարագիրը Ձեզ ուղեկցի ծառայության ողջ ընթացքում և պարգևի միմիայն հաջողություններ:
Կրկին շնորհավորելով՝ ցանկանանք նաև, որ մեր հայրենիքի սահմաններում մշտապես պահպանվի խաղաղությունը:
Հարգանքներով Կ. ԳՈՒԼՈՅԱՆ