Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
31.12.2016

Կոտայքի մարզի հարգարժա՛ն բնակիչներ
Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Մենք այս օրերին ավանդաբար ամփոփում ենք անցնող տարին, վերլուծում կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև նախանշում ենք եկող տարվա համար պահանջվող անելիքներն ու ծրագրերը:
Ուրախությամբ ենք արձանագրում, որ պետական համակողմանի աջակցության արդյունքում 2016 թվականի ընթացքում մարզային ենթակառուցվածքներում գրանցվել են դրական զարգացումներ, որոնք լավագույն հիմք են նախապատրաստել 2017 թվականին ևս մարզի շարունակական զարգացումն ապահովելու ուղղությամբ:
Կոտայքի մարզպետարանի կողմից արդեն իսկ մշակվել և ՀՀ Կառավարության հաստատմանն է ներկայացվելու մարզի զարգացման 2017-2025 թվականների ռազմավարությունը, որը մեծապես նպաստելու է տարբեր ոլորտների կատարելագործմանն ու արդյունավետ աշխատանքին, ինչպես նաև մարզի բնակչության կենսապայմանների բարելավմանը:
Ցանկանում եմ, որ 2017 թվականին իրականություն դառնան բոլոր նվիրական ծրագրերը, նպատակներն ու նախաձեռնությունները:
Բարեմաղթում եմ, որ նոր տարին նորովի հաջողություններ և երջանկություն պարգևի բոլոր ընտանիքներին:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Հարգանքներով`
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ