Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

<<ԿՈՏԱՅՔ-2016>> ԵՐԳԱՐՎԵՍՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ

16.12.2016

Մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում, Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում, տեղի ունեցավ Կոտայքի մարզի երգարվեստի ավանդական մրցույթ-փառատոնը:
Երգարվեստի մարզային մրցույթ-փառատոնի կազմակերպումը նպատակ է ունեցել աջակցել մարզում երգարվեստի զարգացմանը, բացահայտել մարզի երիտասարդ երգիչների ստեղծագործական ձեռքբերումները, ինչպես նաև ապահովել փորձի փոխանակման հնարավորություններ:
Մրցույթ-փառատոնն անցկացվել է << Ժողովրդական-գուսանական երգ>> և <<Էստրադային երգ>> անվանակարգերով և մասնակցել են 18 երգիչներ մարզի 11 համայնքներից:
Յուրաքանչյուր անվանակարգում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր գրաված երգիչները պարգևատրվել են Կոտայքի մարզպետ Կ.  Գուլոյանի կողմից սահմանած մրցանակներով և 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմներով, որոնք հանձնել է Կոտայքի մարզպետի օգնական Հ. Ադամյանը:
<< Ժողովրդական-գուսանական երգ>> անվանակարգում փառատոնի մրցանակակիրներ են դարձել ներքհիշյալ երգիչները՝
1-ին տեղ - Նարեկ Վարդանյանը/Հրազդան/
2 -րդ տեղ - Նարեկ Լազյանը/Չարենցավան/
3-րդ տեղ - Գևորգ Խուբլարյանը/Հրազդան/
<<Էստրադային երգ>> անվանակարգում փառատոնի մրցանակակիրներ են դարձել դարձել ներքհիշյալ երգիչները՝
1-ին տեղ - Ակսել Դավեյանը/Աբովյան/
2 -րդ տեղ - Վարդան Խաչատրյանը/Հրազդան/
3-րդ տեղ - Լիլիթ Անտոնյանը/Աբովյան/
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33