Նորություններ
Լրահոս
ՄԱՐԶԻ 2017-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
03.11.2016

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել սեմինար - քննարկում մարզի զարգացման ռազմավարության մշակման մեթոդաբանության վերաբերյալ:
Քնարկմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու մարզպետարանի մի շարք պաշտոնատար անձինք, ինչպես նաև մարզի զարգացման ռազմավարության նախագծի մշակման և կազմման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամները:
Օրակարգային հարցերի շրջանակներում ԵՄ-ի <<Աջակցություն տարածքային զարգացման գործընթացներին>> ծրագրի փորձագետ Ռոբերտ Գիրեյկոն մասնակիցներին է ներկայացրել մարզերի զարգացման ռազմավարության մշակման հիմնարար դրույթների վերաբերյալ տեղեկություններ:
Փորձագետը պատասխանել է նաև մարզի զարգացման ռազմավարության նախագծի մշակման և կազմման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամների կողմից բարձրացված հարցերին, պարզաբանումներ տրամադրել գործընթացի արդյունավետ և պատշաճ կազմակերպման ուղղությամբ