Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ» ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ

21.10.2016

      Նախագահ Սերժ Սարգսյան Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական և պարենային ապրանքի տեսականին:
    Ցուցահանդեսին մասնակցել են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն:
    Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց զարգացման ծրագրերի և խնդիրների մասին:
    Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը <<Արմպրոդէքսպո>> մասնագիտացված ցուցահանդեսի մարզային տաղավարում ներկայացրել է Կոտայքի մարզի գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկությունները:

                                                                   Տեղեկատվությունը  www.president.am կայքից

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27