Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 53-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՈՋԱՑԱՌՄԱՆԸ

17.10.2016

    ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, մասնակցել է Աբովյան քաղաքի հիմնադրման 53-րդ տարեդարձի առիթով կազմակերպված տոնական միջոցառմանը և քաղաքի տոնի կապակցությամբ շնորհավորել համայնքի բնակիչներին:
  Աբովյանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցած հանդիսությունը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո և Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի օրհնության խոսքով:
 Քաղաքի հիմնադրման տարեդարձի կապակցությամբ կայացած տոնական միջոցառմանը ելույթներ են ունեցել ինչպես հանրապետության, այնպես էլ մարզի լավագույն համույթներ ու անհատ կատարողներ:
  Համաքաղաքային միջոցառման շրջանակներում հնչել են նաև Աբովյան քաղաքի պատմության նշանակալի դրվագներ ու համայնքի կայացման և զարգացման տարբեր փուլերը խորհրդանշող հիշարժան տեղեկություններ:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հիմնադրման 53-րդ տարեդարձին նվիրված արարողությանը ներկա են եղել նաև մարզի մի շարք համայնքների ղեկավարներ:
  Աբովյան քաղաքում կազմակերպված միջոցառումը եզրափակվել է տոնական հրավառությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22