Նորություններ
Լրահոս
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
05.10.2016

Սիրելի՛ մանկավարժներ
Ջերմ բարեմաղթանքներով ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ՝ մասնագիտական այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Գիտելիքի դերն ու նշանակությունը բարձր գնահատող մեր ժողովուրդը վաղնջական ժամանակներից սկսած առանձնահատուկ ակնածանք է ունեցել կրթության անխոնջ մշակների հանդեպ: Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ցուցաբերած ձեր անմնացորդ նվիրումը Մայր հայրենիքին անձնվեր ծառայելու պանծալի օրինակ է` արժանի համընդհանուր սիրո ու դրվատանքի:
Հիրավի, անուրանալի է ձեր դերն ու ավանդը մեր ազգային վերազարթոնքի սկզբնավորման ու մեր 25-ամյա անկախ պետականության ձևավորման գործընթացներում: Ապրիլյան քառօրյա հերոսամարտերը վերստին հավաստեցին, որ մեր երկրի ամենազորեղ զենքը հայ ուսուցչի խորհուրդներով դաստիարակված նոր, ազատատենչ ու հայրենապաշտ սերունդն է:
Համոզված եմ. որ հետայսու ևս հավատարիմ կմնաք մաշտոցյան ուխտի սրբազան պատգամներին և միասնական ջանքերով կիրականացնենք մեր ժողովրդի բոլոր ազգային բաղձանքները:
Թանկագի՛ն ուսուցիչներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում անսպառ եռանդ ու ամենայն բարիք: