Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

05.10.2016

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ Ուսուցչի օրվա շրջանակներում մարզպետարանում կազմակերպվել է մարզի վաստակաշատ ուսուցիչների պարգևատրման արարողություն:
Մարզի տարբեր տարածաշրջաններում սովորողների ուսման և դաստիարակության գործում անմնացորդ նվիրում ցուցաբերած մանկավարժներին մեծարելու նպատակով տեղի է ունեցել տոնական և հանդիսավոր ընդունելություն:
ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից մարզի մանկավարժներին շնորհավորել և համապատասխան խրախուսանքներ է փոխանցել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հ. Ադամյանը:
Հավելենք, որ Ուսուցչի օրվա առիթով տոնական միջոցառումներ են կազմակերպվել մարզի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնք մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի շնորհավորական ուղերձի ընթերցմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18