Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԾԱՂԿԱՁՈՐՈԻՄ ՆՇԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԻ ՏՈՆԸ

01.10.2016

Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց և Ծաղկաձորի քաղաքապետ Ա. Հարությունյանի մասնակցությամբ մասնակցել է քաղաքի տոնի առիթով կազմակերպված հանդիսություններին:
Մինչ համայնքային տոնի մեկնարկը Կոտայքի մարզպետը հանդիպում է ունեցել Ծաղկաձորում կայացող <<Դպրոցներում շախմատի ուսուցման տեսական և գործնական հարցեր>> խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցների հետ, վերջիններիս հետ համատեղ քննարկել մարզի հանրակրթական դպրոցներում <<Շախմատ>> առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Այնուհետև մարզի ղեկավարն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիսի վանական համալիր, որտեղ և պաշտոնապես մեկնարկ է տրվել Ծաղկաձորի տոնի առիթով կազմակերպվող տոնական միջոցառումների շարքին:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը շնորհավորել է Ծաղկաձոր քաղաքի տոնը և համայնքին մաղթել հետագա շարունակական զարգացումներ:
Կեչառիսի վանական համալիրում տեղի ունեցած հոգևոր օրհնության կարգին հաջորդել է քաղաքի տոնի խորհուրդն ազդարարող գեղարվեստական միջոցառումը:
Եկեղեցական արարողությունից հետո կազմակերպվել է պարային համույթների շքերթ Կեչառիսի վանական համալիրից դեպի Ծաղկունյաց հրապարակ:
Միջոցառումների շարքը շարունակվել է Ծաղկաձորի արվեստի դպրոցի սաների անհատական և դհոլահարների համույթի կատարումներով:
Ազգային ավանդական խաղերի և հայկական ու միջազգային պարերի ցուցադրման հարթակում ներկայացվել են ինքնատիպ գեղարվեստական լուծումներ ունեցող տոնական ցուցադրություններ:
Ծաղկաձորի տոնի շրջանակներում կազմակերպվել է նաև քաղաքում գործող հայտնի հյուրանոցային համալիրների ցուցադրություն-հյուրասիրություն:
Համաքաղաքային տոնակատարությունների ծրագիրը եզրափակվելու է համերգային ծրագրով և տոնական հրավառությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57