Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄՈՏ

28.09.2016

    Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը կատարել է քաղաքացիների հերթական ընդունելությունը:
    Մարզպետի մոտ կայացած քաղաքացիների ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ:
    Հիշյալ ընդունելությանը մասնակցող՝ մարզի Հրազդանի ու Չարենցավանի տարածաշրջանների ավելի քան 40 բնակիչների կողմից հիմնականում բարձրացվել են սոցիալական, կրթության, առողջապահության և զբաղվածության ոլորտներին վերաբերող հարցեր:
    Կոտայքի մարզպետի կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավաներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ մարզի բնակիչների կողմից ներկայացված հարցերը հանգամանորեն ուսումնասիրելու և հնարավոր աջակցություն ցուցաբերելու նկատառումներով:
    Մարզի Հրազդանի և Չարենցավանի տարածաշրջանների բնակիչների կողմից բարձրացված մի շարք հարցեր ընդունելության ընթացքում ստացել են իրենց հրատապ պատասխաններն ու պարզաբանումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36