Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է <<ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ>> ՓԱՌԱՏՈՆԻՆ

26.09.2016

    2016 թվականի սեպտեմբերի 25-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կայացել է <<Մշակութային վերածնունդ>> համահայկական ամենամյա փառատոնը:
    Փառատոնը նպատակ է ունեցել մշակութային, ազգային ավանդույթների, ինչպես նաև զբոսաշրջության հնարավորությունների տեսանկյունից ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզերը և Լեռանային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանները:
    Միջոցառման մասնակից մարզերը, վարչական շրջաններն ու զբոսաշրջային և մշակութային կազմակերպությունները ներկայացել են առանձին տաղավարներով:
    Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի գլխավորությամբ Դիլիջան է այցելել նաև Կոտայքի մարզի մշակութային պատվիրակությունը և ներկայացրել մարզի քաղաքային ու գյուղական համայնքների մշակութային արժեքներն ու մարզի զբոսաշրջային ենթակառուցվածները բնորոշող համապատասխան տաղավար:
    <<Մշակութային վերածնունդ>> համահայկական փառատոնի բացման արարողությունն իրականացրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դ. Լոքյանը: Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել է համերգային տոնական միջոցառումը, որի շրջանակներում ևս հանդես են եկել Կոտայքի մարզի լավագույն համույթներն ու անհատ կատարողները:
    Այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարը մարզպետների հետ միասին շրջել է բոլոր տաղավարներում, զրուցել վերջիններիս գեղարվեստական պատասխանատուների հետ:
    Փառատոնը շարունակվել է ողջ օրվա ընթացքում և բոլոր այցելուներին հնարավորություն է տրվել ծանոթանալու Հայաստանի Հանրապետության և Արցախի մշակութային ցուցադրություններին և զբոսաշրջային ուրույն հնարավորություններին, ինչպես նաև քննարկվել են համապատասխան ոլորտներում հետագա համագործակցություն ծավալելու հեռանկարներ ու ծրագրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57