Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

22.09.2016

    Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի շրջանակներում Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ:
     Հանդիսավոր նիստի մեկնարկը տրվել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո :
     Այնուհետև օրհնության խոսք է հնչեցրել Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը:
     Տոնական օրվա շրջանակներում համապատասխան զեկույցով ներկաներին է դիմել և Անկախության տարիներին մարզի ունեցած ձեռքբերումներն է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
    Կոտայքի մարզպետն իր ելույթում շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ:
    Հոբելյանկան միջոցառմանը մասնակցել և հանդիսավոր նիստի մասնակիցներին ողջունել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Դավթյանը:
     Տոնական ելույթներ են ունեցել նաև Հրազդանի N 13 ավագ դպրոցի տնօրեն Հ. Հարությունյանն ու Եղվարդի արվեստի դպրոցի տնօրեն Լ. Մանյանը:
Հանդիսավոր նիստի ընթացքում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարղությունը. Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կողմից մարզի տարբեր ոլորտների ներակայացուցիչների հանձնվել են ՀՀ Նախագահի կողմից սահմանված պետական պարգևներ:
    Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից ևս մարզի նշանավոր անհատների հանձնվել են մարզային պարգևներ:
    Կոտայքի մարզում կայացած հանդիսավոր նիստը եզրափակվել է մարզի լավագույն համույների և անհատ կատարողների մասնակցությամբ տեղի ունեցած տոնական համերգով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18