Նորություններ
Լրահոս
ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՎ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ
22.09.2016
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյա հոբելյանի շրջանակներում մարզի բոլոր քաղաքային և գյուղական համայնքներում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ:
Հոբելյանական գլխավոր միջոցառումը կայացել է մարզկենտրոն Հրազդանում:
Միջոցառումը մեկնարկել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի և Հրազդանի քաղաքապետի շնորհավորական ուղերձների ընթերցմամբ:
Հրազդանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված տոնական համերգին մասնակցել են քաղաքի, մարզի ու հանրապետության լավագույն կատարողներ:
Համերգային ծրագրի շրջանակներում ներկայացվել են ՀՀ Անկախության խորհուրդն ու տարեգրությունը ներկայացվող փաստավավերագրական նյութեր և պատմական տեղեկություններ:
Մարզկենտրոնում կայացած համերգը եզրափակվել է 21:00-ին տեղի ունեցած տոնական հրավառությամբ: