Նորություններ
Լրահոս
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
20.09.2016
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիսի վանական համալիրում կազմակերպվել է Հանրապետական մաղթանք:
Հանրապետական մաղթանքի հոգևոր արարողությունն իրականացրել է Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:
Անկախության հոբելյանական տոնի առիթով նախատեսված մարզային միջոցառումների մեկնարկը խորհրդանշող ձեռնարկին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաև մտավորականներ ու հյուրեր:
Հավելենք, որ մարզային միջոցառումների ծրագրով սեպտեմբերի 21-ին և հաջորդող օրերին տոնական հանդիսություններ են տեղի ունենալու մարզի բոլոր քաղաքային և գյուղական համայնքներում, իսկ գլխավոր միջոցառումները նախատեսված են մարզկենտրոն Հրազդանում: