Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ/տեսանյութ/

30.08.2016



        Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց և     Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել մարզկենտրոն Հրազդանի տարբեր թաղամասերում և ծանոթացել քաղաքի բազմաբնակարան մի շարք շենքերի վերելեկաների հիմնանորոգման, ինչպես նաև բակերում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին:
    Կոտայքի մարզպետի առաջարկությամբ և հանրապետության ղեկավարության աջակցությամբ դեռևս տարեսկզբից նախանշվել է Հրազդան քաղաքի ենթակառուցվածքների բարելավման համապատասխան ծրագիր, որի շրջանակներում արդեն իսկ ամռան ամիսներին մարզկենտրոնում իրականացվում են լայնածավալ և նկատելի շինարարական աշխատանքներ:
    Հալեվենք, որ ՀՀ Կառավարության կողմից տրամադրված ֆինանսավորման շրջանակներում Հրազդանում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի 17 վերելակներ և կատարվում է շուրջ 17000 մ 2 –ի չափով բակային ասֆալտապատում:
Ենթակառուցվածքների բարելավման հիշյալ քաղաքականության արդյունքում Հրազդան քաղաքում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է նաև մարզկենրոնի կենտրոնական հատվածում գտնվող Զորավար Անդրանիկի պողոտայի հիմնանորոգումն ու ասֆալտապումը, որը ևս համայնքի զարգացման տեսանկյունից կարևորագույն ու առանցքային նշանակություն:
Կոտայքի մարզպետի հավաստմամբ մարզկենտրոնում մեկնարկած աշխատանքները պարբերաբար ունենալու են իրենց շարունակությունը և արվելու է առավելագույնը Հրազդանը բարետես և ներկայանալի դարձնելու նկատառումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33