Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 3-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ԲԱՑՄԱՆԸ

11.08.2016

  ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ Ծաղկաձորում ներկա է գտնվել Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 3-րդ փառատոնի բացմանը: ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնին մասնակցում են թատերախմբեր՝ Հայաստանից, Դանիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, Թուրքիայից: Միջոցառմանը հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, մնջախաղին վերաբերող մի շարք գրքերի ու հոդվածների հեղինակ Ելենա Մարկովան:
 «Թատրոնը դեպի փողոց, դեպի հանդիսատեսը» կարգախոսով փառատոնի շրջանակում կցուցադրվեն բացօթյա անվճար ներկայացումներ, կլինեն մնջախաղի վարպետության դասընթացներ, մասնագետները կանցկացնեն նաև պարային մնջախաղի վարպետության դասընթացներ:
 Փառատոնի նպատակն է թատերական և մշակութային միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, համաշխարհային թատերական գործընթացներին մասնակցությունը, միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ և արտերկրյա հանդիսատեսին հասանելի դարձնելը: Փառատոնը կտևի մինչ օգոստոսի 15-ը:

 www.gov.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57