Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄՈՏ

08.08.2016

Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզի Հրազդանի ու Աբովյանի տարածաշրջաններում կատարել է քաղաքացիների ընդունելություն:
Հիշյալ ընդունելություններին մասնակցող ավելի քան 40 բնակիչների կողմից հիմնականում բարձրացվել են սոցիալական, առողջապահության և զբաղվածության ոլորտներին վերաբերող հարցեր:
Բարձրացված հարցերը հանգամանորեն ուսումնասիրելու և մարզի բնակիչներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ մարզի ղեկավարի կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարություններ:
Հավելենք, որ Հրազդանի և Աբովյանի տարածաշրջանների բնակիչների կողմից ներկայացված մի շարք հարցեր ընդունելությունների ընթացքում ստացել են իրենց հրատապ պատասխաններն ու պարզաբանումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27