Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, ՀՐԴԵՀԱՇԻՋՈՒՄ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

29.07.2016

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել <<Անտառային հրդեհների կանխարգելում, հրդեհաշիջում և հետևանքների վերացման կազմակերպում>> թեմայով ուսումնավարժություն, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Կոտայքի մարզպետարանի պաշտոնոտար անձինք, մի շարք համայնքների ղեկավարներ, ինչպես նաև մարզային փրկարարական ծառայության և անտառտնտեսության ներկայացուցիչներ:
Ուսումնավարժության կազմակերպման աշխատանքները համակարգել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հ. Հայրապետյանը:
Վարժանքի ուսումնական նպատակն է եղել անտառային հրդեհների կանխարգելման, հրդեհաշիջման և հրդեհների հետևանքների վերացման ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության քաղաքացիական պաշտպանության շտաբի, Կոտայքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի, <<Հրազդանի անտառտնտեսության>> մասնաճյուղի ու փրկարարական ուժերի կողմից տարվող համատեղ աշխատանքների կատարելագործումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00