Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

25.07.2016

Հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի «Պարարվեստի օրերի» շրջանակներում «Կիլիկիա» (ՌԴ, Մոսկվա), «Տաշիր» (ՌԴ, Կալուգա), «Նարեկ» (ՌԴ, Կրասնոդար), «Տայք» (Էստոնիա), «Թերպսիխորա» (ՌԴ, Պյատիգորսկ), «Արփի» (ՌԴ, Ռոստով) պարախմբերը այցելել են Կոտայքի մարզ, որտեղ ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն:
Փառատոնի մասնակիցներն այցելել են Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանք:
Երեկոյան Աբովյան քաղաքի մշակույթի կենտրոնում կայացել է սփյուռքյան պարախմբերի համերգը, որին ներկա էին Կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը:
Երեկոյի ընթացքում «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցներին ողջունեցին նաև երգիչներ Սամսոն Պանյանը, Մամիկոն Բադալյանը, Աբովյանի քաղաքապետարանի «Նազենիկ» պարախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Աիդա Մկրտչյան):
Համերգի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի մշակութային հարցերով պատասխանատու, ՀՀ վաստակավոր մանկավարժ Լաուրա Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց Կոտայքի մարզպետին, մարզպետարանի աշխատակիցներին, համերգի կազմակերպիչներին՝ Սփյուռքից ժամանած պարախմբերին հյուրընկալելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:21:21