Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ-2016>> ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ/տեսանյութ/

25.07.2016



Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար << Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի եզրափակիչ փուլի ամփոփման հանդիսավոր արարողությանը:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել և մարզից ներկայացված լավագույն մարզական ընտանիքներին ողջունել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Մրցույթում չորս տարիքային խմբերի ընդհանուր միավորների հաշվարկով 1-ից 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևանի, Կոտայքի և Շիրակի թիմերը, որոնք արժանացել են ՀՀ Նախագահի կողմից սահմանված գավաթներին:
Բացի մրցանակակիր թիմերից՝ պարգևներ են ստացել նաև 4 տարիքային խմբերում լավագույնը ճանաչված ընտանիքները: Առաջին տեղը զբաղեցրած ընտանիքները պարգևատրվել են 500-հազարական դրամով, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 400-հազարական դրամով, իսկ 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 300-հազարական դրամով:
Միջոցառման փակման հանդիսավոր արարողությանը և մրցանակակիրների պարգևատրմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մարզպետները:
Հավելենք, որ Կոտայքի մարզից Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար << Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են 13 ընտանիքներ և նրանցից 3-ն արժանացել են անհատական մրցանակային տեղերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33