Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲԸ-Ի <<ՀՐԱԶԴԱՆ>> ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ/տեսանյութ/
22.07.2016

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի և մարզպետարանի մի շարք պաշտոնատար անձանց ուղեկցությամբ մասնակցել է <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի <<Հրազդան>> մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառումը մեկնարկել է օրհնության կարգով:
Ողջույնի խոսքով դիմելով ներկաներին՝ <<Հայբիզնեսբանկի>> պատասխանատուները տեղեկատվություն են տրամադրել կազմակերպության առաջիկա ծրագրերի և անելիքների վերաբերյալ:
Մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունից հետո Կոտայքի մարզպետը շրջայց է կատարել մասնաշենքի տարածքում, ծանոթացել բանկի աշխատանքային պայմաններին և զրուցել աշխատակիցների հետ:
Մարզի ղեկավարը շնորհավորել է <<Հայբիզնեսբանկ>>-ի նորաբաց մասնաճյուղի աշխատակիցներին և արդյունավետ ընթացք մաղթել նրանց հետագա գործունեությանը: