Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ 2016>> ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ/տեսանյութ/

21.07.2016



Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում հուլիսի 18-ին մեկնարկել և հուլիսի 23-ին ամփոփվելու է ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք 2016>> մրցույթի եզրափակիչ փուլը:
Եզրափակիչ փուլին մասնակցող մարզական ընտանիքներին հանդիպելու, ինչպես նաև մարզում իրականացվող սպորտային միջոցառման կազմակերպական աշխատանքներին և ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր է այցելել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Մարզպետը հետևել է մարզական ընտանիքների մասնակցությամբ ընթացող բասկետբոլի մրցաշարին, զրուցել ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խ. Ասրյանի և մարզական միջոցառման կազմակերպիչների հետ:
Կ. Գուլոյանը հանդիպում է ունեցել նաև Կոտայքի մարզը ներկայացնող մարզական ընտանիքների հետ, վերջիններիս շարունակաբար աջակցելու պատրաստակամություն հայտնել և ընդգծել, որ մարզի յուրաքանչյուր սպորտային հաջողություն եղել և մնում է իր անմիջական ուշադրության կենտրոնում:
Հանդիպման ավարտին Կոտայքի մարզպետն արդյունավետ ընթացք է մաղթել ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի եզրափակիչ փուլին և նշել, որ մարզը մշտապես պատասխանատվությամբ է հյուրընկալում այս կարևորագույն մարզական միջոցառման մասնակիցներին և արվում է առավելագույնը մրցույթի բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22